Ի՞նչպես կերտենք մեր երազանքների երեխային

Վաղուց արդեն հոգեբանները նկատել են, որ մեր սպասելիքները

դիմացինից նոր իրականություն կարող են կերտել: Այս երևույթը հոգեբանության մեջ կոչվում է «պիտակավորման սկզբունք»

Բոլորս նկատել ենք, որ ամեն անգամ երբ բարկանում ու պիտակավորում ենք դիմացինին, անկախ տարիքից ու սեռից, այդ մարդը մշտապես ավելի ու ավելի է սկսում համապատասխանել մեր տված պիտակին:
Այս սկզբունքը առավել ակներև է նկատվում երեխաների դաստիարակության պրոցեսում:
«Դու չարաճճի ես…», «Ո՞նց եմ սիրում քո անկարգ մռութը…», «ճիշտ տատիկիդ (պապիկիդ, հորդ, մորդ) կտորն ես…», «Սուտասան ես…», «Ընկերներիցդ մի լավ բան չես կարողանում սովորել…»,- այս և նմանատպ արտահայտությունները ոչ միայն կարող են շոյել կամ վիրավորել երեխայի անձը, այլ նաև՝ կերտել մշտապես ցուցաբերվող կայուն վարքագիծ:
Այսպիսով մենք պատասխանատու ենք մեր երեխայի վարքի դրսևորումների համար: Ուրեմն և մենք կարող ենք փոխել մեր երեխայի վարքը: Ինչպե՞ս….
• Հաճախակի նկատեք Ձեր երեխայի ուժեղ ու լավ կողմերը
• Նույնիսկ ամենափոքրիկ դրական վարքը, որ երեխան ցուցաբերում է պետք
• Փորձենք երեխային տարանջատել իր վարային դրսևորումներից (դու վատ արարք ես արել, բայց սա չի նշանակում, որ վատն ես)
• Մշտապես ցույց տանք մեր սերը …