Մարդու կյանքի առաջին տարիները հանդիսանում են առավել ինտենսիվ ֆիզիկական և բարոյական զարգացման ընթացքը:Այս շրջանում կազմավորվում են մանր ու խոշոր շարժողական հմտությունները, ավարտվում է ընկալման գործընթացների զարգացումը և դրվում են ճանաչողական գործընթացների հիմքերը:
Երեխայի շարժողական հնարավորությունները կախված են մի շարք հոգեկան գործառույթների զարգացման տարիքային առանձնահատկություններից ` մկանաշարժողական զգայություններից, ընկալումներից, հիշողությունից, մտածողությունից և ուշադրությունից:Մանր շարժողական ընդունակությունների օպտիմալ դրսևորման ամբողջական գոյակցությունն են կազմում հոգեկան, զգայական և շարժիչ գործառույթները:
Մանր շարժողական հմտության դասին են պատկանում այնպիսի շարժումներն ինչպիսիք են ամենատարբեր ժեստերը ` առարկաներ բռնելը, կտրելը, ներկելը,ձգելը, կպցնելը և անգամ այնպիսի շարժումները որոնցից են կախված մարդկանց ձեոագրերը:Անատոմիական տեսանկյունից մարդու գլխուղեղի մեկ երրորդը զբաղեցնում է ձեռքերի մատերի պռոյեկցիան, որն էլ մոտ է գտնվում խոսակցական գոտուն, ուստի երեխայի խոսքի զարգացումը անբաժանելիորեն կապված է շարժողական հմտությունների զարգացման հետ:Մանկիկային շրջանում մանր շարժողական հմտությունը զարգանում է ընդհանուր շարժողության բազայի հաշվին` սկզբնական շրջանում երեխան սկսում է սովորել բռնել առարկան, ապա սկսում է այն փոխանցել ձեռքից ձեռք: Երկաու տարեկան երեխան որն ստացել է ներդաշնակ զարգացում կարողանում է ինքնուրույն նկարել, բռնել վրձինը, ներկել, կտրում է մկրատով,բռնեւմ է գթալը և այլն:Նախադպրոցական և դպրոցական տարիքում շարժողական հմմտություններն ավելի են բարդանում ու դառնում բազմազան: Շարժողական հմտությունները առավել արագ կարող ենք զարգացնել ամենատարբեր եղանակներով , որոնցից Զարգացում հոգեբանական համալիրում իրականացվում են հետևյալները
• Խաղեր մանր առարկաներով ` փազլներ, մոզայկաներ,լեգոներ, մակարոններ ,ուլունքներ
• Գույնզգույն թղթերով իրերի պատրաստում, գուաշներով, վրձիններով մատիտներով, յուղամատիտներով ու ֆլոմաստերներով աշխատանքներ
• Պլաստիլինից, խմորից ու կավից պատրաստվածքներ
• Խառը պատրաստվածքներ` խեցիներից, պլաստիկ շշերից, ձեռնոցներից և այլ առարկաներից
• Խառը ստեղծագործություններ թղթից` կիրիգամի, օրիգամի,քվիլլինգ, պապյե-մաշե:
Այս բոլոր ստեղծագործական աշխատանքները կզարգացնեն ոչ միայն Ձեր փոքրիկի մանր շարժողական ապարատը այլև ստեղծագործական մտածողությունն ու երևակայությունը, ուշադրությունն ու հիշողությունը, զգայությունն ու ընկալումները:
Մարդու շարժողական զարգացումը կախված է դաստիարակությունից ու կյանքիպայմաններից, առաջնային դերն այստեղ պատկանում է համակարգված աշխատանքի իրականացմանը, շարժողության ուսուցման և զարգացման նպատակաուղղված մեթոդներին:

Comments

comments