Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ,որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով:Դրանք կպչուն ,ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն ունեցող վախի ապրումներ են,որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում:Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն,կծկումներ կոկորդում,արագացված շնչառություն,էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից:Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ:Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո,ապա ֆոբիայի դեպքում մարդը,որպես կանոն հասկանում է ,որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիկմաստ է,ընդ որում չի դադարում վախենալ:Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար:Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից,բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից,քանի որ հոգու խորքում հասկանում է ,թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ,այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:

Comments

comments