Երեխայի  ընդհանուր հոգեֆիզիոլոգիական վիճակը կարգավորելու համար  ««Զարգացում»» հոգեբանական համալիրում անց է կացվում ավազների հետ խաղ կամ ավազաթերապիա։

Այս մեթոդը նաև լավ է անդրադառնում երեխայի մանր մոտորիկայի զարգացման վրա, խոսքի, սենսորիկայի /զգայական ընկալում/, մտածողության, ինտելեկտի, երևակայության վրա։ Երեխաները հաճախ դժվարանում են ճիշտ արտահայտել իրենց հույզերն ու զգացմունքները, իսկ ավազի հետ խաղալով, ձերբազատվում են սթրեսներից, հոգեհուզական լարվածությունից։

             Ավազաթերապիան  օգտակար է, եթե երեխայի մոտ առկա է՝

  • Գիշերային մղձավանջներ
  • Վատ զարգացած մանր մոտորիկա
  • Լոգոնևրոզ /կակազություն/, խոսքի հապաղում և խոսքի զարգացման հետ կապված այլ խնդիրներ
  • Ագրեսիվ պահվածք, տագնապայնություն
  • Եթե չկա փոխհասկացվածություն ծնողի հետ
  • Նևրոտիկ բնույթի խանգարումներ
  • Նախադպրոցական և տարբեր խնբերի մեջ ինտեգրվելու դժվարություններ։