Երեխաները իրենց ուղղված կատակները, ի տարբերություն մեծահասակների, ընկալում են այլ կերպ: Վաղ տարիքում նրանց մոտ դեռ լավ զարգացած չի լինում հումորի զգացումը: Երեխաները ընդունակ չեն ծիծաղել իրենց թերությունների վրա: Մայրիկների կատակով ծաղրանքը՝ երեխաների համար կարող է ունենալ լուրջ հոգեբանական տրավմա: Փոքր տարիքի երեխաները շատ խոցելի են և բացասական են վերաբերվում սեփական թերություններին:

Նրանց համար էական չէ, որ դա կապված է նրանց դանդաղկոտության, անփույթության և կամակորության հետ: Երեխաների յուրաքանչյուր հարցերին ցանկալի է միշտ պատասխանել՝ նպաստելով նրանց ճանաչողության ընդլայմանը: Երբ երեխաները հասնում են <<ինչուիկների>> տարիքին, սկսվում է նրանց հարցերի տեղատարափը, որոնց ծնողը ցանկալի է, որ պատասխանի: Հարցերի պատասխանը նախընտրելի է փնտրել, գտնել և պատասխանել: Ծնող -երեխա երկխոսությունը զարգացնում է շրջակա աշխարհի հանդեպ հետաքրքրությունը: Մերժման դեպքում նրանք իրենց մերժված և ավելորդ են զգում:
Երեխաները կարող են դառնալ ձեր փոքրիկ խորհրդատուները, նրանք նույնպես կարող են իրենց մասնակցությունը ունենալ որոշակի խնդրի լուծման հարցում: Երեխաները ուրախությամբ են ներկայացնում իրենց կարծիքները: Քննարկվող խնդիրները կարող են վերաբեվրել.
տան վերանորոգման (պատերի գույւնի, կահավորանքի), գնումների պլանավորման, ճաշի պատրաստման, հանգստի ընտրության և մի շարք այլ հարցերում: Երեխայի հետ խորհրդակցելով՝ մայրիկները և հայրիկները ցույց են տալիս երեխայի հանդեպ իրենց վստահությունը և հարգանքը: