Մարդու բնավորությունը միայն խառնվածքով պայմանավորված չէ:
Երեխայի բնավորությունը ձևավորվում է խառնվածքի, բնության կողմից նրան տրված, և շրջակա միջավայրի ազդեցությունների( ամենամեծ դերը ծնողներինն) փոխազդեցության արդյունքում:
Խառնվածք է կոչվում մարդու նյարդային համակարգի առանձնահատկությունները, որը դրսևորվում է նրա շարժումներում, խոսքի տեմպում, ինչպես նաև զգացմունքայնությունն ու շարժունությունը: Այն տրվում է յուրաքանչյուր փոքրիկի ծննդյան պահից և չի կարող փոխվել: Խառնվածքից է կախված երեխայի վերաբերմունքը շրջապատող աշխարհի նկատմամբ, այդ թվում նաև ծնողների: Ծննդյան պահից երեխայի բնավորության գծերին ուշադրություն դարձնելու դեպքում մոտովորապես հասկանալի է դառնում երեխայի խառնվածքը: Այն օգնում է հետագայում ճիշտ ռազմավարություն մշակել, ինչն առավել հեշտ կդարձնի կյանքը ( ավելի հեշտ կլինի հասկանալ երեխային և նրա հետ կոմֆորտ շպվել), (նա կզգա, որ իրեն հասկանում են) :

Որոշում ենք, թե խառնվածքի որ տիպին է պատկանում երեխան
Սովորաբար առանձնացնում ենք խառնվածքի 4 տիպ ՝ մելանխոլիկ, սանգվինիկ, խոլերիկ և ֆլեգմատիկ: Կյանքում հազվադեպ են հանդիպում մաքուր տիպերը: Սովորաբար մարդու մեջ տարբեր տիպերից գծերը խառնված են լինում, բայց դրանցից մեկը ծնված օրվանից գերակշռում է:

1. Խոլերիկ
Հեշտ են բռնկվում, դժվարությամբ հանգստանում: Այսպիսի երեխաները շարժուն են, եռանդուն, աշխույժ, անհանգիստ, շուտ են տպավորվում, դյուրագրգիռ են, անհավասարակշիռ, զգայուն: Խոլերիկ երեխան լռությամբ չի հանդուրժում ոչ մի անհարմարության: Այս երեխաներին ավելի շատ, քան մյուսներին, անընդհատ մոր ներկայության և նրա հետ շփման կարիք ունեն: Նրանց դաստիարակելը ծնողներից պահանջում է համբերություն և հանգստություն: Համապատասխան վերաբերվել երեխայի գերակտիվության ժամանակ: Փորձել հնարավորություն տալ նրանց օգտագործել էներգիան ՝ ավելի շատ զբոսնել նրանց հետ , զբաղվել մարմնամարզությամբ: Խոլերիկների մեծամասնությունը դժվարանում են քնել: Բացի դրանից, քնից առաջ պետք է խուսափել ինտենսիվ հաղորդակցումից և չափից ավելի ակտիվությունից:
2. Սանգվինիկ
Շարժուն և հետաքրքրասեր երեխա, ով, ի տարբերություն խոլերիկի, կենսուրախ է և հավասարակշռված: Այս երեխաները հեշտությմբ են հարմարվում նոր մարդկանց և իրավիճակներին:
Սանգվինիկները սիրում են խաղեր և նոր զբաղմունքներ: Այնուամենայնիվ այս երեխաների չափազանց շարժունությունը դժվարություններ է առաջացնում ծնողների համար: Երբ փոքրիկը սկսում է սողալ , ապա ՝ քայլել , անմիջապես զբաղվեք տանն անվտանգ միջավայրի ստեղծելով: Եթե ձեր երեխան սանգվինիկ է, ապա դուք պետք է տնային գործերի հետ մեկտեղ զվարճացնեք փոքրիկին: Իր ակտիվության պատճառով դժվար է սանգվինիկի համար ռեժիմ ստեղծել. նա հաճախ չի ուտում, չի քնում: Մի՛ ստիպեք նրան ապրել գրաֆիկով:

3. Մելանխոլիկ
Թվում են շատ զգայուն երեխաներ, ովքեր դժվարությամբ են հաղթահարում կյանքի ցանկացած դժվարություն: Նման երեխաները հաճախ են վատ տրամադրություն ունենում և լաց լինում առանց պատճառի: Սովորաբար մելանխոլիկ երեխաները դանդաղ սկսում են քաշ հավաքել, գիշերները հաճախակի արթնանալ: Ձեր ժպիտին դժվար է արձագանքում, հեշտ է վախենում, դժվար է տանում մորից բաժանումը և չի սիրում տանից բացակայել: Մելանխոլիկի հետ շփվելուց չպետք է մոռանալ նրա գերզգայունության մասին: Այս եեխաները անհանքստանում են ցանկացած քննադատությունից, տհաճ խոսքը կամ գործողությունը կարող են նրանց երկար ժամանակ տանջել: Մելանխոլիկ փոքրիկը տանը հանգիստ միջավայրի կարիք ունի, մայրական քնքշության, մշտական գովասանքի և շփման: Այս երեխաների հետ հարաբերություններում չպետք է կոպիտ լինել: Նրանք հեշտ են հոգնում, դրա համար էլ վաղ տարիքում ավելի լավ է նրանց հեռու պահել հեռուստացույց դիտելուց, բարձր ձայներից, վառ տպավորություններից: Նրանք պետք է մեծանան ՝ շրջապատված լինելով տնային հարմարավետությամբ և մայրական մի փոքր ավելի ուշադրությամբ:
4. Ֆլեգմատիկ
Հիմնականում նստակյաց են, հավասարակշռված, համբերատար և շատ հանգիստ: Այս երեխաները շատ են սիրում քնել: Զարգացման ընթացքում երեխան հանգիստ խաղում է, չի պահանջում ավելորդ ուշադրություն, հազվադեպ է լաց լինում: Նման երեխան քիչ ուշադրություն է պահանջում, բայց այն պետք է անընդհատ ուղեկցվի շարժմամբ: Ֆլեգմատիկի հետ պետք է կանոնավոր կերպով զբաղվել, նրա մեջ հետաքրքրություն առաջացնել շրջապաող աշխարհի հանդեպ: Այս դեպքում նրա կողմից ոգևորություն մի՛ ակնկալեք: Նման երեխաները պետք է մշտապես գովաբանվեն և խրախուսվեն: Երեխայի բնավորությունը փոխել հնարավոր չէ: Սա պետք է հիշել և կառուցել նրա կյանքը իր առանձնահատկությունները հաշվի առնելով:
Այնուամենայնիվ, մարդու բնավորությունը միայն խառնվածքով չի որոշվում: Երեխայի կյանքի ընկալման վրա ազդում է շրջակա միջավայրը( սկզբում ՝ ընտանիքը, հետո ՝ մանկապարտեզը, դպրոցը, հարազատներն ու ընկերները): Կախված շրջակա միջավայրից երեխայի նույն որակը կարող է զարգանալ տարբեր ձևերով . օր. ՝ համառությունը մի դեպքում կարող է վերածվել նպատակասլացության, մյուս դեպքում ՝ կամակորության և կոպտության: