Զարգացում հոգեբանական համալիրը հիմնադրվել է և սկսել է իր գործունեությունը  2014 թ.-ի սեպտեմբեր ամսին: Համալիրի ստեղծման նպատակն է տրամադրել խորհրդատվական, հոգեթերապևտիկ, սոցիալ հոգեբանական և հոգեբանամանկավարժական ծառայություններ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց։ Նաև իրականացնում է սկսնակ հոգեբանների վերապատրաստում և տարիքին համապատասխան զարգացման ապահովում նախադպրոցական տարիքի երեխաների համար։

Միշտ չէ, որ այցելուները պատկերացում ունեն այն մասին, թե ի՞նչ կտա իրենց հոգեբանական խորհրդատվությունը, ո՞ր դեպքերում է պետք դիմել հոգեբանին, ի՞նչ կարող է հոգեբանը և ի՞նչ չի կարող: Իսկ դա բերում է նրան, որ այցելուն դիմում է հոգեբանական օգնության՝  ունենալով չափազանցված և անգամ հակասական պատկերացումներ և սպասելիքներ խորհրդատվական գործընթացից:

Դուք ունեք ռեսուրսներ, որպեսզի պատասխանատվություն ստանձնեք Ձեր կյանքի, ընտրության համար և սկսեք ապրել այնպես, ինչպես Դուք ուզում եք: Հոգեբանի խնդիրն է ակտիվացնել այդ ռեսուրսները այնպես, որ կարողանաք տեսնել և ինքնուրույն օգտվել դրանցից:

Հոգեբանական օգնությունը անհրաժեշտ է տարբեր իրավիճակներում՝ վախ միայնակությունից, ապրած սթրեսներ, անինքնավստահություն, ցածր ինքնագնահատական: Վերը նշվածները հոգեբանական խնդիրներից մի քանիսն են, որոնք հաղթահարել ինքնուրույն, առանց մասնագիտական օգնության երբեմն անհնար է:

Հոգեբանի հետ զրույցը օգնում է դառնալ համբերատար, վերանայել սեփական վարքը և սկզբունքները: Մենք առաջարկում ենք հոգեբանական խնդրի լուծման հետևյալ ձևերը՝ անհատական խորհրդատվություն, ընտանեկան խորհրդատվություն, խմբային թրեյնինգներ, հոգեբանական քննարկումների ակումբներ:

Առաջարկում ենք հոգեբանական աշխատանքի կոմպլեքս տարբերակ՝ աշխատելով երեխաների հետ, տրամադրում ենք նաև հոգեբանական աշխատանք ծնողների հետ:

Մենք ցանկանում ենք լինել երջանիկ, ազատ և անկախ, ցանկանում ենք իրականացնել մեր երազանքները և կյանքից հաճույք ստանալ, բարդ խնդիրների լուծման ժամանակ  լինել վստահ և հավասարակշռված: Ցանկանում ենք բացահայտել սեփական անհատականությունը և հասկանալ՝ ո՞վ ենք մենք և ինչպե՞ս ենք ապրում:

Սեփական անձի ընդունումը, նպատակների գիտակցումը տևական գործընթաց է: Սակայն մասնագետի հետ զրույցը կարող է նպաստել, որ այդ գործընթացը լինի արդյունավետ, քանի որ զարգացումը, որպես կանոն ուղեկցվում է  ապրումներով և խնդիրներով, որոնք մենք կարող ենք հաղթահարել, որպեսզի դառնանք ավելի երջանիկ:

Ժամանակակից աշխարհում մենք շտապում ենք հասցնել ամեն ինչ՝ կազմել ընտանիք,  հաջողությամբ զարգացնել կարիերան, դառնալ աշխարհում ամենալավ ծնողները: Սա հանգեցնում է այն բանին, որ զբաղվածության պատճառով չենք հասցնում մտածել՝ ո՞վ եմ ես իրականում,  ինչու՞ իմ առաջխաղացումները ինձ շատ չեն ուրախացնում, ինչու՞ եմ ես ամենից հաճախ զգում հոգնածություն և անբավարարվածություն կամ ինչու՞ ոչինչ չեմ զգում, ո՞ր ուղղությամբ գնալ և արդյո՞ք գտել եմ իմ ուղին:

Հոգեբանին պետք է դիմել, եթե ցանկանում եք փոխել սեփական կյանքի որակը, բացահայտել սեփական անհատականությունը, ազատվել հոգեբանական բարդույթներից և դժվարություններից:

Խնդիրների ոլորտները, որոնք լուծվում են հոգեբանական խորհրդատվության միջոցով.

  • Անձնային աճ
  • Խնդիրներ ու դժվարություններ կյանքում
  • Խնդիրներ փոխհարաբերություններում
  • Խնդիրներ աշխատավայրում
  • Իրավիճակային խնդիրներ

«Քո մարմինը ասում է սիրիր քեզ» (հեղինակ՝ Լիզ Բուրբո): Այս փոքրիկ ուղեցույցը գրված է հատուկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են իմանալ՝ դիմե՞լ արդյոք հոգեբանական օգնության, կօգնի՞ արդյոք հոգեբանը իրեն և ի՞նչ սպասելիքներ ունենալ հոգեբանական խորհրդատվությունի:

«Զարգացում» հոգեբանական համալիրում ուրախ են ընդունել նոր գործընկերներին: Պատրաստ ենք դիտարկել նոր առաջարկներ, ընդլայնել հնարավոր ծառայությունների ցանկը և բոլոր հնարավոր պայմանները համագործակցելու համար:

Դիմել՝ Բաբայան 36 հասցեով, հեռախոս 010 25 45 45, 055 90 44 44, 093 12 12 82: