Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիան (անգ. Cognitive behavioral therapy) ամենահայտնիներից է հոգեթերապևտիկ ուղղություններ մեջ, ինչպես նաև այն քիչ ուղղությունների, որի արդյունավետությունը ապացուցված է գիտականորեն: ԿՎԹ-ի հիմքը դրել են Ահարոն Բեկը և Ալբերտ Էլլիսը:

Ըստ ԿՎՀ-ի հոգեբանական խնդիրները հիմքում ընկած են մարդու դիսֆունկցիոնալ մտքերը և համոզմունքները, նրա մտածողության դիսֆունկցիոնալ ստերետիպերը, որոնք փոփոխելը բերում է խնդրի լուծմանը: Բեկը գրում է, որ մարդու մտքերը որոշում են նրա հույզերը, հույզերը պայմանավորում են նրա վարքը, իսկ վարքը իր հերթին ձևավորում է մեր տեղը շրջապատող աշխարհում: Սակայն այն աշխարհը որը մենք պատկերացնում ենք սուբյեկտիվ է և ոչ մի կապ չունի իրականության հետ: Ինչպես Բեկն էր ասում` «Հարցը այն չէ, որ աշխարհը վատն է, այլ այն, թե ինչքան հաճախ ենք մենք այն այդպիսին տեսնում»:

Ըստ այդմ ԿՎԹ-ի նպատակը հանդիսանում է այցելոուի դիֆունկցիոնալ մտածողության և վարքի փոփոխումը, որը իրականանում է նախ բացահայտելով այդ դիսֆունկցիոնալ համոզմունքները, այնուհետև գնահատելով և փոփոխելով դրանք:

Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիան զերծ չի մնում հոգեթերապիայի հիմնական սկզբունքներից, որոնցից են հոգեթերապևտիկ ալյանսը. Թերապիայում այն պետք է լինի կայուն, վստահելի: ԿՎԹ-ն կարևորում է համագործակցությունը, ինչպես նաև թերապիայի ակտիվությունը: ԿՎԹ-ում կարևոր է նաև թերապևտի ակտիվ ու դիրեկտիվ լինելը, քանի որ նա է ուղղորդում թերապիան:

ԿՎԹ-ի ուշադրությունը կենտրոնացված է մեծ մասամբ ներկայի վրա` թե ինչ է այցելուն զգում, մտածում, ինչ վարք է ցուցաբերում հենց ներկայում, այստեղ և հիմա:

ԿՎԹ-ն ուղղված է այցելուին սովորեցնելու նկատել իր մտածողության աղճատումները, դիսֆունկցիոնալ համոզմունքները, սովորել փոփոխել դրանք, գտնելով դրանց ավելի ադապտիվ տարբերակները:

ԿՎԹ-ի հիմնական հասկացություններն են.

  • Ավտոմատիկ մտքեր-Առաջին մտքերն են, որոնք առաջանում են, երբ մարդը բախվում որևէ իրավիճակի հետ: Հենց ավտոմատիկ մտքերից է սկսվում դիսֆունկցիոնալ համոզմունքների բացահայտումը:
  • Միջանկյալ համոզմունքները հիմնվում են խորքային համոզմունքների վրա և ներառում են վերաբերմունքներ, կանոններ և ենթադրություններ
  • Խորքային համոզմունքները սեփական անձի, այլ մարդկանց և աշխարհի վերաբերյալ ընդհանրացված պատկերացումներ են, որոնք չեն գիտակցվում և բավականին դժվար են ենթարկվում փոփոխության:

Այսպիսով կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիան կառուցվածքավորված,

ներկայի վրա հիմնված հոգեթերապևտիկ ուղղություն է, որի նպատակը այցելուի դիսֆունկցիոնալ համոզմունքների փոփոխումը և դրանք ավելի ադապտիվ դարձնելն է: