Հեքիաթաթերապիան   հայտնի է մարդկությանը արդեն հազարավոր տարիներ, սակայն, որպես հոգեթերապիայի առանձին ճյուղ առաջ է եկել բոլորովին  վերջերս:

Հեքիաթաթերապիան օգտագործվում է և կրթության մեջ , և անձի զարգացման ու թրեյնինգների անցկացման նպատակով, ինչպես նաև՝  որպես հոգեթերապիայի հզոր գործիք:
Հեքիաթների, ասացվածքների և լեգենդների միջոցով են երեխայի մեջ սերմանվում բարոյական չափանիշները , կանոնները, կյանքի անհրաժեշտ փորձը::

Բացի այդ, հեքիաթի ընթերցման , քննարկման և հորինման  ընթացքում երեխայի մոտ զարգանում է ՝ լիարժեք կյանքի համար անհրաժեշտ  երեւակայությունն ու  ստեղծագործական միտքը:. Մարդը  սովորում է որոշումների կայացման հիմնական մեխանիզմները, որոնք արդյունավետ են նաև մեծահասակների  հետ աշխատանքում:Այդ իսկ պատճառով, շատ հոգեբաններ օգտագործում են հեքիաթը որպեսխնդիրները լուծելու արդյունավետ ճանապարհը գտնելու միջոց;

Հոգեթերապիայի մեջ , մեթոդն օգտագործվում է և խմբակային, և անհատական աշխատանքում:

Այստեղ հոգեթերապևտի աշխատանքը ներառում է մի քանի մակարդակներ.  մի կողմից, այցելուի հեքիաթում արտացոլվում են նրա արքետիպերը և սոցիալական դիրքորոշումները, մյուս կողմից, հեքիաթում տեղ են գտնում այցելուի  վաղ մանկությունից եկած  փորձը, անձի զարգացման պատմությունը:Բացի այդ,  հաճախորդն իր ստեղծած հեքիաթում ցուցադրում է իր ներկայիս ապրումները, մտքերը և խնդիրները: Այս ամենի ուսումնասիրությունը թույլ է տալիս հոգեթերապևտին որոշել, թե ինչպես օգնել այցելուին:

Հեքիաթաթերապիայի հիմնական մեթոդներից են՝

Արդեն գոյություն ունեցող հեքիաթի քննարկումը

Այցելուի ստեղծած հեքիաթի քննարկումը

Հեքիաթի բեմականացում

Հեքիաթի սյուժեի վրա հիմնված արտթերապևտիկ աշխատանք:

Մեթոդի առավել արդյունավետ մասը ՝այցելուի հեքիաթի ստեղծումն է որն ընթանում է մի քանի փուլով: Առաջին՝ հապաղող փուլում, այցելուին առաջարկվում է նկարել որևէ նկար , կամ ընթերցել նախապես ընտրված հատուկ հեքիաթ: Ապա, այցելուն անցնում է ստեղծագործական աշխատանքի և գրում իր հեքիաթը, ինչից հետո սռտեղծագործությունն ընթերցվում է և մանրամասն վերլուծվում:

Մեթոդն օգտակար է բոլոր տարիքային խմբերի հետ աշխատանքում և արդյունավետ է մի շարք հոգեբանական խնդիրների լուծման համար: