Գեշտալտ- թերապիա

Գեշտալտ  թերապիան  սովորաբար բարձր արդյունավետությամբ  է հատկանշվում տագնապների, ֆոբիանների և դեպրեսիանների հետ հետ աշխատանքում։ Այստեղ  հոգեբանական աջակցության նպատակը անձի զարգացման խթանումն ու խոչընդոտման  վերացումն է , ինչպես նաև նրա հնարավորությունների ու ձգտումների իրականացնումն է ՝ ներքին հենարանի  ստեղծման և ինքնակարգավորման գործընթացների արդյունավետության բարձացման միջոցով։ Այստեղ կենտրոնական համարվում է այն հիմնադրույթը, ըստ որի անհատի ինքնակարգավորման ընդունակությունը ոչնչով հնարավոր չէ համարժեքորեն փոխհատուցել։  Հետևաբար հստակ ուշադրություն է դարձվում այցելուի որոշումների կայացման և ընտրություն կատարելու պատրաստականության ձևավորմանը։

Գեշտալտ-կարգավորման մեջ կենտրոնական համարվում է << անավարտ գործ >> հասկացությունը, քանզի չդրսևորված հույզերը կարող են խանգարել տեղի ունեցող իրադարձությունների գիտակցմանը։ Գեշտալտ-կարգավորման  մեջ իրական անհատականության բացահայտման ճանապարհին այցելուն անցնում է 5 մակարդակներով, որոնք կոչվում են նևորզի մակարդակներ․

  1. Կեղծ հարաբերությունների մակարդակ, խաղերի և դերերի մակարդակն է, որի ժամանակ մարդը ֆրուստացվում է, հիասթափվում է , զգում է սեփական գոյության անիմաստությունը։
  2. Երկրորդ մակարդակը ֆոբիաների մակարդակն է, որը կապված է սեփական կեղծ վարքի և մանիպուլյացիաների գիտակցման հետ
  3. Երրորդ մակարդակը փակուղու և հիասթափության մակարդակն է, որը բնորաշվում է սեփական անօգնականության զգացումի գիտակցմամբ
  4. Չորրորդ մակարդակը իմպլոզիան է ՝ ներքին փոթորիկի , հիասթափության , ինքնաատե­լության վիճակը։ Դա կապված է հոգեկանի հակասական ուժերի բախման հետ
  5. Հինգերորդ մակարդակը էքսպլոզիան է, պայթունը, երբ մարդը դեն է նետում կեղծ, պարտադրված վարքը, սկսում է ապրել ու գործել սեփական ես-ի դիրքերից։ Այս փուլին հասնելը նշանակում է աուտենիկ անձի ձևավորում, որը ձեռք է բերում սեփական հույզերի ապրման և արտահայտման կարողություն։

Գեշտալտ-կարգավորման հիմնական նպատակն է օգնել մարդուն իրացնելու իր ներուժը։