Մանկապարտեզ հաճախելու սկզբնական շրջանում երեխայի օրվա նոր ռեժիմը պահանջում է մեծ ուշադրություն ծնողների կողմից : Ամէնատարածված խնդիրը, որն ամենից հաճախ է հանդիպում այն է, որ երեխաները չեն ցանկանում արթնանալ առավոտյան: Այն խառնում է ծնողների առավոտյան գրաֆիկը, ովքեր կարող են ուշանալ աշխատանքից, հրահրում է ընտանեկան վեճեր:
Երեխային առավոտյան արթնացնելը սովորաբար դժվար է, հատկապես ձմռանը, երբ առավոտյան մութ է, իսկ երեխան քնած է քաղցր քնով: Իսկ արթնացումները հաճախ ուղեկցվում են կամակորություններով, համառությամբ և տեսարաններով:

Ուշադրություն դարձրեք , որ երեխան միշտ քնի լավ տրամադրությամբ, որպեսզի քունը հանգիստ լինի: Վատ է, եթե քնից առաջ նրան պատժում են կամ բռնություն են կիրառում նրա նկատմամբ , և նա անհանգիստ է ու չի կարողանում քնել: Ավելի վատ է, եթե երեխան քնում է արցունքն աչքերին: Երեխան կարող է տեսնել մղձավանջային երազներ, խեղդվել կամ բղավել: Այդպիսի քունը չի հանգստացնում: Սովորաբար ծնողները մեծ ուշադրություն են դարձնում քնին, բայց քիչ են մտածում այն մասին, որ երեխային պետք է ոչ միայն քնեցնել, այլ նաև արթնացնել: Ի. Պ. Պավլովը ներկայացրել է քունը որպես ամբողջ օրգանիզմի արգելակման գործընթաց, որը, ինչպես և դրդումը կազմում է կյանքի ակտիվ մասը: Այդ երկու իրավիճակների միջև կա միջանկյալ, յուրահատուկ քնի իներցիա, երբ ուղեղին անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի պատրաստ լինի աշխատանքի:

Երեխային արթնացրեք նախապես, այլ ոչ թե վերջին պահին.
1) Արթնացումը պետք է լինի դանդաղ և հանգիստ: Որքան կարող եք նուրբ և քնքուշ եղեք այդ պահին
2) Պատրաստեք հատուկ գործողություն արթնացման համար: Դա կարող է լինել սիրելի երաժշտություն, աուդիոհեքիաթ, թեթևակի հրում, քնքուշ խոսքեր, համբույր, կամաց արտասանեք երեխայի անունը: Հարցրեք ՝ ինչպես է երեխան քնել, ինչ է տեսել երազում:
3) Պատրաստեք նախաճաշին ինչ-որ անուշաբույր ուտեստ, որ երեխան արթնանա վերջինիս բույրից
4) Որոշ ծնողներ առավոտյան արթնանլու համար երեխայի համար միացնում են կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նրան դուր է գալիս, օր. ՝ « Պեպպա խոզուկը » և « Լունտիկը »: Սրանք կարճամետրաժ, բարի մուլտֆիլմեր են, որոնք օգնում են երեխային արթնանալ և լավ տրամադրություն ունենալ:
5) Կարելի է օգնել երեխային կատարել առավոտյան նախավարժանք հենց անկողնում, բարձրացնել և իջեցնել նրա ձեռքերը և ոտքերը, ասելով ՝ « Արթնանում են ձեռքերը ՝ մեկ – երկու, արթնանում են ոտքերը ՝ մեկ – երկու »
6) Մերսեք երեխայի մատները, ոտքերը, ականջաբլթակները, մեջքը: Հուզական հաղորդակցում ստեղծեք նրա հետ թեկուզ 5 րոպե, համբուրեք, նստեք կողքին:

Բացասական արթնացնելու կետեր
– հրամայական ձայնով
– միացնել պայծառ լույս
– օգտագործել բարձր երաժշտություն զարթուցիչ նրան արթնացնելու համար
– արթնացնել միանգամից և մշտապես շտապեցնել երեխային:
Եթե առավոտյան երեխան լավ տրամադրություն ունի, ապա մանկապարտեզին պատրաստվելը կանցնի հանգիստ և առանց նյարդայնանալու: Եվ, իհարկե, շատ կարևոր է երեխային նախապատրաստել մանկապարտեզի օրվա ռեժիմին մանկապարտեզ հաճախելուց երկար ժամանակ առաջ, որպեսզի նա շուտ պառկի քնելու և կարողանա արթնանալ վաղ առավոտյան :