Վախը Երեխայի Կյանքում

Իրական կյանքում երեխան հաճախ հանդիպում է շատ դժվարությունների ու վտանգերի ,և կյանքի փորձի բացակայության

 պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում:Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է:Ծնվելով՝ երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ,որի հետ շփման առաջին փորձերը վառ են տպավորվում։ Մոռանալով իր մանկական տպավորությունները,մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:
Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ,երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ,քուն,ակտիվություն,ջերմություն և այլն,այսինքն ` այն ամնեը,ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները,որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա:Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և իր համար նոր շրջապատում:Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է,որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն` մոր բացակայությունը առաջին տրավմատիկ փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը։