Աուտիզմը բնութագրվում է սոցիալական կապերի և հաղորդակցման թուլացմամբ, վարքի սահմանափակվածությամբ և կրկնվողությամբ:
Այս նշանները սկսվում են մինչ երեխայի 3 տարեկան դառնալը: Աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների ծնողների մեծամասնությունը նկատում են իրենց երեխայի անսովոր վարքի դրսևորումները 18-24 ամսական հասակում: Սովորոբար անհանգստության պատճառ են հանդիսանում խոսքի բացակայությունը և ագրեսիվ վարքը: Աուտիզմով երեխաների առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք չեն ընկալում դիմացինի զգացմունքները: Ավելի քիչ ուշադրություն են դարձնում սոցիալական ստիմուլներին, ավելի քիչ են ժպտում, նայում մյուսներին, կամ արձագանքում իրենց սեփական անվանը: Նման երեխաները չեն կարողանում հարաբերություններ հաստատել շրջապատող աշխարհի հետ, պաշտպանվում են տակտիլ շփումներից, խուսափում են տեսողական կոնտակտից, կամ նայում են “մարդու միջով”, ունեն ստերեոտիպային շարժումներ: Աուտիզմ ունեցող անհատների գրեթե կեսը չունեն բավական բնական խոսք իրենց ամենօրյա հաղորդակցման կարիքները հոգալու համար: Հաղորդակցման տարբերությունները կարող են ի հայտ գալ արդեն կյանքի առաջին տարում: Աուտիստիկ երեխաները ավելի քիչ են հակված սեփական մտքերն արտահայտելուն, բառակապակցություններ կազմելուն և ավելի նախընտրում են կրկնել դիմացինի նախադասություններն ու մտքերը (էխոլալիա): Աուտիզմով երեխաները կարող են դժվարանալ երևակայական խաղեի և սիմվոլները խոսքի վերածելու ժամանակ: Աուտիզմով երեխաները դրսևորում են կրկնվող ու սահմանափակ վարքի ձևեր ինչպիսիք են`
• Ստերեոտիպայինը դրանք ակնհայտ աննպատակ շարժումներն են, ինչպիսիք են ձեռքերով խփելը, գլուխը կամ մարմինը թափահարելը:
• Հարկադրական վարքը նախատեսում է այնպիսի կանոններին հետևելը ինչպիսիք են առարկաները միևնույն կերպ դասվորելը:
• Նույնականությունը անհանդուրժողականությունն է փոփոխությունների նկատմամբ:
• Ծիսակար•ային վարքը դա ամենօրյա գործողությունները միևնույն կերպ կատարելն է, օրինակ` անփոփոխ ճաշացանկը կամ հագնվելու ձևը:
• Սահմանափակ վարքը բնութագրվում է հետաքրքրությունների և վարքի կենտրոնացմամբ և սահմանափակվածությամբ:
• Ինքն իրեն վնասող վարքն ընդգրկում է գործուղություններ, որոնք վնասում, կամ կարող են վնասել անձին: