Արդյոք գովեստի խոսքերը օգտակար են երեխաներին

Այսօր շատերը կարծում են, որ եթե գովեստի խոսքեր հղեն երեխաներին, ապա երես կառնեն: Բայց ինչպես ոգեշնչել երեխային, որպեսզի <չվնասենք> նրան:

Եվ արդյոք կա որևէ կանոն այս հարցի վերաբերյալ:
Guen Dewar-ն իր էջում Parenting Science առաջարկում է մի քանի հետազոտություններ և խորհուրդներ:


Երբ մենք մեր երեխաներին գովեստի խոսքեր ենք ուղղում՝ իրենց հմտությունների, կարողությունների և գիտելիքների նկատմամբ, այլ ոչ թե ջանք գործադրելու համար, նրանք սկսում են ընդունել տրվածը, որպես ջիղ և խելք,այլ ոչ թե ձեռք բերում, որը պետք է զարգացնել: Սա վկայում է այն բանի մասին, որ ծնողները չեն գիտակցում գովեստի իմաստը: Եվ գովեստը, որը արտահայտվում է մեկ բառով <կեցցես> ոչ այդքան արդյունավետ է, որքան այն խոսքերը և նշումները, որը կոնկրետ վերաբերում է երեխայի գործողություններին: Երեխան հասկանում է, թե ինչի համար է այդ խոսքերին արժանանում: <Ավելորդ գովքը > կարող է հանգեցնել երեխայի մտացելուն, որը չի համապատասխանում ծնողների չափանիշներին՝ դրանով իսկ մտավախություն ունենալ՝ որևէ գործողություն կատարել, նշում են հոգեբաններ՝Jennifer Henderong Corpus –ը Ռիդ(Rug) քոլջից և Mark Jenner–ը Ստենֆորդից: Եթե երեխային գովենք ամեն դատարկ բանից հետո, նա կսկսի մտածել, <Արդյոք դու չգիտես, որ դա դատարկ բան է>: Անսովոր փաստ՝ եթե երեխաներին գովենք հաճելի գործողության համար, ապա այն կարող է հակառակ ազդեցություն թողնել: Երեխան կորցնում է մոտիվացիան (դրդապատճառը): Հոգեբան Jim Taylor-ը Սան-Ֆրանցիսկոյից ապացուցում է, որ պետք չէ երեխային ասել <կեցցես> : <Ծույլ գովասանք> այն անմիտ է, անգամ վտանգավոր, լավ է ասել <գերազանց փորձ է>: Գովեստը պետք է լինի համապատասխան տարիքի: Օրինակ՝ Paul Hastings-ը Կալիֆորնյայի համալսարանից իր հետազոտության մեջ (2007թ.) ապացուցել է, որ երեխաներին գովելը նախադպրոցական տարիքում լավ ձև է, այն ինքնաբերաբար բերում է սոցիալական հմտությունների ձևավորմանը: Սա հակասում է Taylor-ի համոզմունքին, ով կարծում էր, որ փոքրիկներին պետք չէ գովել:
Հաջորդ հետազոտությունը (1987թ՚) Sue Kelley-ի Լայկոմինգի քոլեջից, ով ուսումնասիրում էր 2տ. երեխաներին: Այս երեխաներին բաժանել էին երկու խմբի, մի խմբում մայրիկները չէին գովում իրենց երեխաներին (ովքեր արդեն 1տարի հետո դարձան ավելի ինքնավստահ ) և երկրորդ խմբում առաջին հետազաոտությունը սկսվում էր գովեստով:
Ինչ վերաբերվում է անզուսպ գովասանքին, Ellen Winner-ը և իր գործընկերները՝ Բոստոնի քոլեջից հետազոտություն են անցկացրել և հայտնաբերել, որ մինչև 7տ. երեխան չի էլ տարբերում իսկական և կեղծ գովեստը: Դա նշանակում է, որ նրանց մոտ գրեթե խնդրիներ չեն առաջանում, ինչը չի կարելի ասել դպրոցական երեխաների համար: 2014թ.-ի հետազոտության մեջ Eddie Brummelman-ը ասում էր, որ անզուսպ գովասանքը իսկապես կարող է վատ անդրադառնալ երեխայի զարգացման վրա (ցածր ինքնագնհատական):
Սկզբում հեղինակները հաստատում էին այն տեսությունը, որտեղ ասվում էր, որ ծնողները հիմնականում գովաբանում են այն երեխաներին, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական:
8-12 տարեկան երեխաներին հանձնարարել են նկարել նկար, որը հետո պետք է ուսումնասիրվեր նկարիչների կողմից: Բոլոր երեխաները արժանացան գովեստի, դա կապված չէր ինքնագնահատականի մակարդակի հետ: Միայն, ինչպես և նախատեսել էին, երեխաները, ովքեր ունենին ցածր ինքնագնահատական չընտրեցին դժվար նկար: Դա տրամաբանական է, որովհետև այն երեխան ով ունի բարձր ինքնագնահտական, գրեթե միշտ ձգտում են ցուցադրել իրեն և որոնում է ուղիներ իր կարողությունները ցուցադրելու, իսկ ցածր ինքնագնահատական ունեցող երեխան վախենում է անհաջողությունից և փախչում է այնպիսի իրավիճակներից, որտեղ կարող է սխալվել: Համապատասխան գովեստը կարող է նվազեցնել երեխայի վախը: Սակայն այն երեխաների համար, ովքեր ունեն համարժեք ինքնագնահատական, նրանց համար այդ չափաբաժինը կարող է վտանգավոր լինել:
Հոգեբանը գրում է. 9 տարեկան երեխաների մոտ սկսվում է ձևավորվել ինքնագնահատականը:
Բրոշմելմանը համաձայնում է, որ չափից շատ գովասանքը վնաս չէ, անգամ արդյունավետ է, որովհետև երեխաների մոտ, որպես կանոն, շատ դրական տրամադրվածություն կա դեպի ապագան: Եթե նրանց շատ գովեն, նրանք կզգան, որ համապատասխանում են ինքնագնհատականի բարձր շեմին, նշանակում է, խիզախորեն կգնան դեպի նոր դժվարություններ:
Երկկորղմանի դաստիարակությունը-դինամիկ գործընթաց է, որի վրա անրադառնում է ինչպես ծնողների գեները, այնպես էլ միջավայրը, որտեղ ապրում է երեխան: Իսկ ինչ գիտենք, որ գործոններն են օգտակար, իսկ որոնք ոչ: Բացի այս գործոններից պետք է հաշվի առնել նաև երեխայի առանձնահատկությունները: Klar-ը առաջարկում է հետևել թե ինչպես եք գնահատում ձեր երեխայի գործողությունները և անգամ նշումներ կատարել, որպեսզի հասկանանք ինչն է աշխատում, իսկ ինչը ոչ: Հենց սրա մասին է խոսում Dalton Conley-ը սոցիոլոգ, ով իր գրքում նշում է, որ գովեստը կամ դրա բացակայությունը կարող է ազդել նրա ապագայի վրա: