ԱՈՒՏԻԶՄ

Աուտիզմ բառը առաջացել է լատիներեն <autos> – <<ինքդ>> բառից autism – <<ներփակվել>>:

Աուտիզմը հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:

Արտահայտվում է`

  1.   խոսքի օրինաչափությունների խանգարումներով,
  2.  Լեզվի օրինաչափությունների խանգարումներով,
  3. Ոչ վերբալ /ոչ խոսքային/ շփումների խանգարումներով։

Խոսքի խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են շփման նախաձեռնության կորստով: Նա պասիվ է, պատասխանում է հակիրճ և կոնկրետ արտահայտություններով, անտարբեր,պարզ («այո» կամ «ոչ»), հաճախ պատասխանները «ժխտական» են՝«չգիտեմ», «չեմ հիշում» և այլն: Նման շփումը կոչվում է «ֆորմալ»։ Աուտիզմի սինդրոմ ունեցողները արտաքինից ընկալվում են որպես քչախոս, «ուրբաբաթախոս», որպես մենակության ձգտող, մեկուսացած։ Երբեմն նման մարդկանց մոտ դիտվում է շատախոսություն, սակայն նրանց զրույցն ավելի նման է մենախոսության, խոսքն ուղղված անորոշ ուղղությամբ, իրենք բացարձակապես հետաքրքրված չեն իրենց խոսքի ընկալման, հասկանալու մեջ և պատասխաններ ամենևին չեն ակնկալում։ Նման շփումը կոչվում է «դիմազուրկ աուտիզմ»։Աուտիզմ ունեցող անձանց շրջանում գերիշխում է ներքին խոսքը։ Առտաքին աշխարհն արտամղվում է նրանց գիտակցությունից՝ տեղը զիջելով աֆեկտիվ-հուզական պահանջմունքներին և ցանկություններին։ Ռացիոնալ-կոգնիտիվ հոգեկան գործունեությունը (հատկապես՝ մտածողությունը) իր տեղը զիջում է մտածողության աֆեկտիվ ձևերին, երևակայությանը, որոնք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, հաճախ անադեկվատ, անհեթեթ ձևերով։ Առաջացող պատրանքները զրկում են հիվանդին ակտիվությունից, ապակողմնորոշում են նրան՝ ոչնչի պետք չէ ձգտել, ամեն ինչ «գրավված» է։ Նման մարդկանց մոտ տարալուծվում են ժամանակի և տարածության սահմանները՝ խառնվում են անցյալը, ներկան և ապագան, կորցնում են նաև ինտուիցիան՝ չեն կռահում ժեստերի լեզուն, ակնարկները, չեն հասկանում ենթատեքստը։Հիվանդի խոսքն ամբողջովին պարալոգիկ բնույթ է կրում։ Նրանց դատողությունները, եզրահանգումները չեն արտահայտում բնության և հասարակության օրենքները, պատճառա-հետևանքային հարաբերություններն ու կապերը։ Դրանց հիմքում ընկած են աուտիզմով մարդկանց աֆեկտիվ պահանջները, ցանկությունները, ինչպես նաև՝ հոգեախտաբանական մեխանիզմները։ Միակ տրամաբանությունը, որին հետևում են՝ ցանկությունների տրամաբանությունն է։

Լեզվի օրինաչափությունների խանգարումներն արտահայտվում են մի շարք երևույթներով, որոնցից են՝

  • նեոլոգիզմ է կոչվում նոր բառեր, հասկացություններ, իմաստներ ստեղծելու հակումը, ընդ որում՝ միայն հիվանդների համար հասկանալի (նեոլոգիզմ է համարվում նաև հիվանդների կողմից հանրահայտ բառերին, հասկացություններին նոր իմաստներ շնորհելու հակումը),
  • սիմվոլիզմը որոշ նշաններին, առարկաներին ոչ բնորոշ իմաստով և բովանդակությամբ օժտելու հակումն է,
  • խոսքի ագլյուտինացիան բանավոր և գրավոր խոսքում ընդհատման բացակայությունն է, այլ կերպ ասած՝ խոսքի շարանը, որի արդյունքում բառերը չեն ընկալվում, քանի որ ներկայացվում են որպես անբաժան և անհասկանալի հոսք,
  • լեզվի քերականական օրենքների խանգարումը միմյանց հետ չկապակցված բառերի արտասանում է (շիզոֆազիա)։

Ոչ վերբալ /ոչ խոսքային/ շփման խանգարումներն արտահայտվում են հետևյալ ախտանիշներով՝

  • հիպո- և ամիմիա՝ դեմքի ոչինչ չասող արտահայտություն, հայացքն ուղղված է դեպի անորշություն՝ չկենտրոնանալով զրուցակցի վրա,
  • ժեստիկուլյացիաների նվազում և բացակայություն՝ միանման, միապաղաղ և թորշոմած շարժումներ, դիրքեր, շարժումների ներդաշնակության խանգարումներ,
  • խոսքի արտահայտչականության խանգարում՝ խոսքն աստիճանաբար դառնում է միապաղաղ, ցածրաձայն, հուզականությունից զուրկ,
  • հիվանդները դառնում են անխնամ, փնթի, չհետևելով իրենց արտաքինին և վարքին,
  • միապաղաղ, կրկնվող վարքագիծ, անհատականության կորուստ։

Աուտիզմը, հիմնականում, դիտվում է որպես շիզոֆրենիայի ախտանիշ, ընդ որում՝ որպես հիմնական կամ պարտադիր։ Այն կարող է դիտվել նաև անձի շիզոտիպիկ (շիզոիդ) խանգարումների ժամանակ։ Մանկական տարիքում առանձնացվում է որպես ինքուրույն խանգարում։Աուտիզմը բացահայտվում է երեխաների մոտ սովորաբար 30 ամսական հասակում եւ միշտ 3 տարեկան հասակում: Հաճախ այն երեւան է գալիս, երբ ծնողներն անհանգստություն են արտահայտում, թե իրենց երեխան խուլ է, կամ դեռ չի խոսում, խուսափում է գրկախառնվելուց եւ այլ մարդկանց հետ շփվելուց:Դասական աուտիզմով նախադպրոցական տարիքի երեխան հիմնականում քաշված է, բոլորից հեռացված եւ անկարող արձագանքել այլ մարդկանց: Այս երեխաների մեծ մասի մոտ բացակայում է անգամ հայացքով շփումը: Նրանց վարքը կարող է նաեւ լինել տարօրինակ եւ կրկնվող, ասենք՝ օրորվելը, ձեռքով թափահարելը կամ կարգ ու կանոն պահպանելու մոլագար պահանջը:Աուտիզմ ունեցող երեխաներից շատերն ընդհանրապես չեն խոսում: Այն երեխաները, որոնք խոսում են հանգով, ունեն էկոլալիա (արձագանքի նման մարդկանց բառերը կրկնելը), իրենք իրենց մասին խոսում են երրորդ դեմքով կամ օգտագործում են տաօրինակ լեզու:Աուտիզմի բարդության աստիճանը տարբեր է լինում՝ մեղմից մինչեւ սուր: Նման երեխաներից շատերը շատ խելացի են եւ հաջող սովորում են դպրոցում, թեւ խնդիրներ են ունենում դպրոցին հարմարվելու հարցում: Աուտիզմ ունեցող այլ երեխաների կենսագործունեությունը կարող է գտնվել շատ ավելի ցածր մակարդակի վրա: Մտավոր դանդաղեցումը սովորաբար զուգակցվում է աուտիզմի հետ: Երբեմն աուտիզմով երեխան կարող է ցուցաբերել չափազանց մեծ տաղանդ արվեստում, երաժշտությունում կամ այլ հատուկ ոլորտում:Աուտիզմ ունեցող երեխաների ծնողները պետք է հնարավորինս խուսափեն ընտանիքում լարված իրավիճակներից, վեճերից, առհասարակ, այն ամենից, ինչը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեկանի վրա: Անհրաժեշտ է ստեղծել հանգիստ միջավայր, հաճելի մթնոլորտ, որպեսզի երեխան իրեն զգա լիարժեք ու անկաշկանդ: Ծնողները պետք է կարողանան ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի նա հստակ պատկերացնի «կարելին» և «չի կարելին»: Շատ կարևոր է նաև ճիշտ գնահատել երեխայի հնարավորությունները, գտնել նրա նախասիրությունները: