Նևրոզները երեխաների մոտ

Ախտանշաններ
Եթե ձեր երեխան անընդմեջ թարթում է աչքերը, կրկնելով այդ շարժումները

օրվա ընթացքում մի քանի անգամ, ժամանակ առ ժամանակ նկատվում է ցնցումները ուսերի շրջանում, հավանաբար դուք բախվել եք նևրոզի հետ:
Նման խնդիրները բավականին հաճախ է հանդիպում երեխաների մոտ, սակայն բարեբախտաբար, դարձելի է: Ամենակարևոր բանը որ պետք է անել՝ դիմել մասնագետի և կատարել բոլոր հրահանգները:
Ցավոք, կան ծնողները , ովքեր այնքան էլ ուշադրություն չեն դարձնում նևորզներին:


Նևորզները ինքնուրույն չեն անհետանում, անգամ կարող են ավելի սրվել: Այդ իսկ պատճառով ամենափոքր նևրոզի դեպքում պետք է դիմել մասնագետի, և իհարկե պահանջվում է ծնողների ուշադրությունն ու հոգատարությունը որոնք նևրոզի բուժման կարևոր պայման են:
Որտեղից են ի հայտ գալիս նևրոզները
Մի վիճեք երեխայի ներկայությամբ, եթե չեք ուզում, որ նա եղունգները և շրթունքները չկծի և չարտասվի ամեն կոպիտ բառից:
1. Հիմնական պատճարները հոգեբանական տրավմաներն են , որոնք երեխաները ստանում են գտնվելով անընդմեջ սթրեսի մեջ, այդ թվում նաև հաճախակի կրկնվող վեճերն՜ ընտանիքում կամ հասակակիցների շրջանում: Վախերը հաճախակի են հանդես գալիս նևրոզների դեպքում ՝մթությունից, վթարից, հարվածից, սայթաքելուց:
2. Նևրոզների առաջացման պատճառներից կարող են հանդիսանալ նաև մոր հիվանդությունները հղիության ընթացքում, որոնք հեշտությամբ կարող են փոխանցվել երեխային:
3. Անքնությունը, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնավածությունը կարող են պատճառ հանդիսանալ նևրոզների առաջացմանը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է նվազեցնել ծանրաբերնվածությունը, ինչպես մանկապարտեզում, այնպես էլ դպրոցում, կախված թե երեխան որտեղ է հաճախում, հակառակ դեպքում նյարդային համակարգը չի դիմանա:
4. Ծնողների ճնշուները երեխայի նկատմամբ, ծնողների պահանջները, ազատության ձգտումը, վերահսկողության բացակայությունը կարող է հանգեցնել երեխաների և դեռահասների մոտ նևրոզների առաջացմանը:

Նևրոզների տեսակները՝
1.Վախի նևրոզ
Նևրոզներից ամենատարածվածը համարվում է երեխայի վախը, որոնք դրսևորվում են քնից առաջ խուճապի և լացի ձևով: Երեխաները չեն ուզում գնալ քնելու, հրաժարվում են քնել մութ սենյակում, խնդրում են ծնողներին քնել իրենց հետ: Կան երեխաներ, որոնց մոտ խուճապը կապված է դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու հետ: Ոչ մի դեպքում պետք չէ վիճել և պատժել երեխային, ամաչացնել և բերել օրինակներ <<Ավելի խիզախ>> երեխաների մասին: Այս ամենը միայն կխորացնի երեխայի վիճակը, բացի դրանից երեխան զգում է , որ ոչ մի օգնություն չի կարող ստանալ ծնողներից, իսկ դա շատ լուրջ մտահոգություն է երեխայի համար: Ի վերջո ծնողները երեխաների համար հոգու և հանգսության հարմարավետության հիմքն են:
2.Հիստերիկ նևրոզ
Երեխայի հիստերիկությունը համարվում է նևորզ, երբ երեխան բղավում է, ճչում, ոտքերը հատակին հարվածում, այն դեպքում երբ ծնողները հրաժարվում են գնել որևէ խաղալիք կամ արգելում են որևէ մուլտֆիլմի դիտում, երեխայի տեսանկյունից ծնողների արածը կհամարվի անարդարություն իր ցանկության նկատմամբ: Երեխաները հիմնականում սկսում են իրենց այդպես դրսևորել մարդաշատ վայրերում:
3. Նևրոտիկ կակազություն
Նևրոտիկ կակազությունը հաճախի է հանդիպում երեխաների մոտ: Որպես կանոն, երեխայի խոսքի խանգարումը ի հայտ է գալիս վախից, ծնողներից ամուսնալուծության պատճառով կամ մեկ այլ հոգեբանական տրավմայից:
4.Նյարդային խանգարումներ քնի ժամանակ
Երեխաները դժվարությամբ են քնում, անհանգսիտ շարժումներ են կատարում, բղավում են, վախերից արթնանում: Կարող է նաև զարգանալ լուսնոտություն:
5.Նևորոտիկ էնուրեզ
Դա անմիզապահությունն է, որը առաջանում է հոգեբանական խնդիրների ֆոնի վրա: Ավելի հաճախ <<թաց անախորժությունները>> տեղի են ունենում գիշերը. պատժից և հոգեբանական ճնշուներից հետո: Անմիզապահությունը բերում է նրան, որ երեխաները դառնում են դյուրագրգիռ, քմահաճ: Կարող է դրսևորվել նաև տիկեր և կակազություն:
Ծնողները պետք է հետևեն իրենց վարքագծին երեխայի նկատմամբ, լինեն ուշադիր: Պետք է վերանայեն իրենց հայացքները դաստիարակության գործընթացում: Միայն այն ընտանիքում կլինեն առողջ երեխաներ, որտեղ թագավորում է սերը և փոխադարձ հարգանքը: Երեխայի հոգեկան առողջությունը կախված է ծնողի տրամադրվածությունից, պահվածքից, որդի-դուստր փոխհարաբերությունից, և իհարկե կյանքի նկաատմամբ հայացքներից: Ստեղծելով ջերմ, հանգիստ միջավայր ընտանիքում, դուք կարող եք շրջանցել նևրոզները: