Սուիցիդ

Ինքնասպանություն, սուիցիդ, (լատ.՝ sui՝ ինքն իրեն և caedare՝ սպանել բառերից), իբրև երևույթ, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ է:

Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում:Սուիցիդալոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, սակայն մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը:Համաձայն ինքնասպանությունների տեսակների դասակարգման դասական ձևի դրանք բաժանվում է երեք տեսակի` իրական, թաքնված և դեմոնստրատիվ:Իրական սուիցիդը երբեք ինքնաբուխ չի լինում, չնայած նրան, որ երբեմն կարող է բավականին անսպասելի թվալ: Այսպիսի սուիցիդին միշտ նախորդում են ճնշված տրամադրությունը, ընկճված վիճակը կամ ուղղակի կյանքից հեռանալու մասին մտքերը: Անգամ ամենամոտ մանդիկ այդ վիճակը կարող են չնկատել (նամանավանդ, եթե բացահայտ դա չեն ուզում): Իրական սուիցիդի պատրաստակամության առաջին քայլը կյանքից հեռանալու մասին միտքն է:Շատ ինքնասպանությունների պատճառ հանդիսանում են մարդկանց մոտ կյանքի իմաստի մասին մտքերը և հաճախ չգտնելով պատասխան «ինչու եմ ես ապրում» հարցին որն էլ թույլ չի տալիս ապրել:Իսկ սիրո պատճառով կատարված ինքնասպանությունները հաճախ պարզապես ինչ-որ մեկին պետք լինելու պահանջմունքի արտացոլում է: Մեծահասակների մոտ կյանքից հեռանալու մասին մտքեր են ունենում այն ժամանակ, երբ պարզում են, որ իրենց ամբողջ կյանքը անիմաստ են ապրել: Չնայած նրան, որ այս բոլոր ինքնասպանությունների զգալի մասը իրենցից ներկայացնում են պարզապես ինչ-որ մեկի հետ երկխոսության հասնելու ոչ ընդունված և այլընտրանքային փորձ: Ինքնասպանություն գործողների մեծ մասը բոլորովին էլ չի ուզում մահանալ, այլ միայն փորձ գրավել որևիցե մեկի ուշադրությունը, ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա, օգնության կանչել: Այս երևույթը հոգեբույժները հաճախ կոչում են դեմոնստրատիվ սուիցիդ:
Դեմոնստրատիվ սուիցիդի դեպքում ինքնասպանություն գործողը չի ուզում մահանալ այլ միայն փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա, սակայն հաճախ հենց մահվան ելքով է ավարտվում: Նա փորձում է հասկանալ իր համար թանկ մարդու արձագանքը իր արարքին, փորձում է նրա ուշադրությունը հրավիրել իր վրա կամ պատժել նրան անուշադրության կամ սիրո բացակայության համար:
Թաքնված սուիցիդի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ անհատը հասկանում է, որ ինքնասպանությունը իր խնդրի լուծման ամենա արժանապատիվ ճանապարհը չէ, բայց և այնպես այլ ճանապարհ գտնել չի կարողանում: Այդպիսի մարդիկ նախընտրում են ոչ թե բացահայտ ձևով կյանքից ինքնակամ հեռացումն, այլ այսպես կոչված «սուիցիդորեն պայմանավորված վարք»: Դա ավտոմեքենայով ռիսկային երթն է, էքստրեմալ սպորտի տեսակներով կամ վտանգավոր բիզնեսով զբաղվելն է, անգամ ալկոհոլից կամ թմրադեղերից կախվածությունն է: Եվ այդ ամենի վտանգավոր լինելուն էլ հենց ձգտում է թաքնված ինքնասպանություն գործողը:
Այսպիսով ինքնասպանությունները կանխարգելու համար խորհուրդ է տրվում այն մարդկանց հարազատներին ովքեր հակված են սուիցիդալ վարքի ` լինել առավել հանդուրժող, քննարկել խնդիրներն ու միասին գտնել ելքի ուղիներ , և խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի ( հոգեբան , հոգեթերապևտ ):