Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնք խոսում են խմբային խորհրդատվության կարևորության մասին: Ընտանիքում, աշխատավայրում և այլ միկրոմիջավայրերում մարդկանց վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են զուգընկերների փոխհարաբերությունների, կոնֆորմիզմի հետ կապված խնդիրները և այլ սոցիալական ազդեցություններ: Հոգեթերապևտիկ խմբում այդ գործոնները արտահայտվում են արհեստականորեն ստեղծվող իրավիճակների (դերային խաղեր, գործնական վարժություններ) ձևով, որոնք խմբի անդամների համար ունենում թերապևտիկ և զարգացնող ազդեցություն:
Արհեստականորեն հատուկ մշակված միջավայրում ձեռք բերված փորձը այդպիսով տեղափոխվում է իրական աշխարհ: Ի տարբերություն անհատական հոգեբանական խորհրդատվության, թրեյնինգային խմբում ստեղծվում են այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր անդամ ունենում է խմբին պատկանելիության զգացողություն, ազատ արտահայտում է իր էմոցիաները, ինքնաբացահայտվում է, ձեռք է բերում վարքային նոր հմտություններ ներխմբային փոխազեցության միջոցով:
Ըստ նպատակի` թրեյնինգային խմբերը լինում են ուսուցողական, թերպևտիկ և անձնային աճի ինքնաճանաչման, ինքնազարգացման) խմբեր:
Խմբի անդամների քանակը լինում է միջինում 6-12 անդամ:
Խմբում յուրաքանչյուր անդամ ունի հնարավորություն կառուցել և զարգացնել հարաբերություններ խմբի մյուս անդամների հետ: Կախված խմբի տեսակից կարող են ձևավորվել խմբի անդամների հատուկ նպատակներ:
Հաճախ հիմնական խնդիրը (օրինակ ազատվել տագնապայնությունից կամ դեպրեսիայից) խմբավարի և անդամների շնորհիվ դառնում են որպես նպատակներ, որոնք ուղղվում են միջանձնային փոխհարաբերությունների բարելավման, շփման ձգտումներ:
ԶԱՐԳԱՑՈՒՄ հոգեբանական համալիրում, հոգեբանական միջամտության խմբային ձևաչափի մեջ, իրականացվում են հետևյալ թրեյնինգները.

Ծնողների ակումբ և ծնողավարման հմտությունների զարգացման թրեյնինգ

Parent_TrainingԾնողավարման հմտությունների  զարգացման թրեյնինգների նպատակն է` ծնողների մոտ ընդլայնել երեխայի հոգեբանական առանձնահատկությունները հասկանալու հնարավորությունները:

Թրեյնինգները իրականացվում են հետևալ թեմաներով`

  • Նախադպրոցականների հոգեբանական առանձնահատկությունները
  • Երեխայի հոգեբանական զարգացման տարիքային չափանիշները
  • Մանկական ագրեսիվության պատճառները
  • Երեխայի վարքի անհատական-տարիքային առանձնահատկությունները
  • Նախադպրոցականների կամակորությունների և համառությունների պատճառները և դրսևորումները
  • Ծնողների դիրքորոշումների ազդեցությունը երեխայի զարգացման հարցում
  • Երեխայի ադապտացիոն խնդիրների լուծում
  • Երեխայի նախապատրաստումը դպրոցին